top of page

Տիգրան Խաչատրյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության հարցը

Jul 16, 2024
1 min read

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

Ողջունելով պետքարտուղարի տեղակալի այցը Հայաստան՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների շարունակական առաջընթացի կարևորությունը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների և փոխադարձաբար սահմանված առաջնահերթությունների վրա:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման կարևորությանն ու շարունակականության անհրաժեշտությանը:

Ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի՝ կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության և զբաղվածության ծրագրերի ընթացիկ աշխատանքներն ու այդ ուղղություններով հնարավոր համագործակցությունը:

1/3798
bottom of page