top of page

Պայթյունից տուժած քաղաքացիներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, այս պահին վիրահատվում է․ ՀՀ ԱՆ

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Sep 10, 2024
  • 1 min read

«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի ունեցած պայթյունի հետավանքով հինգ անձ հոսպիտալացվել է, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Տուժածներից հինգը հոսպիտալացվել է , 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության , մեկ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է , այս պահին նա վիրահատվում է»,- հայտնեցին նախարարությունից։ 

Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ-ից հայտնեցին, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 16։49-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ, այդ թվում՝ մեկ զոհ։ 

bottom of page