top of page

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

  • Sep 12, 2024
  • 1 min read

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00։15-01։05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։


ՀՀ պաշտպանության նախարարություն

1/3398
bottom of page