top of page

Օլիմպիադայում ցույց ենք տվել երբեւէ ունեցած լավագույն արդյունքը․ Էլինա Դանիելյան

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Sep 24, 2024
  • 1 min read
ree

Հայաստանի շախմատի հավաքականի խաղացող Էլինա Դանիելյանն,  ամփոփելով  Բուդապեշտում ավարտված Համաշխարհային Օլիմպիադան, գրում է․

«Օլիմպիադայում ցույց ենք տվել երբեւէ ունեցած լավագույն արդյունքը: Հիանալի մրցաշար էր եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր թիմակիցներիս, ովքեր պայքարեցին մինչեւ վերջ: Ես ու Աննա Սարգսյանը 3-րդ ու 4-րդ տախտակների վրա նվաճեցինք բրոնզե մեդալներ, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանն էլ շատ լավ արդյունքներ գրանցեցին: Լիլիթը ֆանտաստիկ գործեց, որովհետեւ դժվար է մնալ խաղատախտակի բարձունքին: Հիանալի աշխատանք է: Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին»։

Համաշխարհային 45-րդ օլիմպիադայում Էլինա Դանիելյանը 10 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և 3-րդ խաղատախտակի վրա նվաճել բրոնզե մեդալ:

1/3173
bottom of page