top of page

Իրանն աջակցություն է հայտնել «Հըզբոլլահ»-ին

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Sep 28, 2024
  • 1 min read
ree

 Մերձավոր Արևելքում  դիմադրության բոլոր ուժերը կանգնած են «Հըզբոլլահ»-ի կողքին և աջակցում են նրան, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին՝ «Հըզբոլլահ»-ի առաջնորդներից Հասան Նասրուլլայի մահվանից հետո։

«Դիմադրության ամբողջ ճակատը «Հըզբոլլահ»-ի կողքին է և աջակցում է նրան»,- Ալի Խամենեի խոսքերն է մեջբերել PressTV-ն։

Խամենեին հավելել է, որ տարածաշրջանի ճակատագիրը որոշելու է դիմադրության ճակատը, մասնավորապես՝ «Հըզբոլլահ»-ը։

Հիշեցնենք՝ այսօր Իսրայելի պաշտպանության բանակը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, թե Բեյրութում «Հըզբոլլահ»-ի շտաբի վրա ավիահարվածի ժամանակ սպանվել է շարժման առաջնորդներից Հասան Նասրալլան։

bottom of page