top of page

Գրիգոր Մինասյանն ազատվեց պաշտոնից

Oct 2, 2024
1 min read

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից։

Համապատասխան իրավական ակտը տեղադրված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

Հրամանագրում մասնավորապես նշված է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գրիգոր Մինասյանին ազատել արդարադատության նախարարի պաշտոնից»։

 Հիշեցնենք, որ երեկ Գրիգոր Մինասյանը  գրառում էր կատարել և հայտնել, որ հրաժարականի դիմում է ներկայացրել:

1/3798
bottom of page