top of page

Լևիկ Միքայելյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ

  • Oct 25, 2024
  • 1 min read

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 Աշխարհի առաջնությունում 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ։

Հայ ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10-3 հաշվով հաղթել էր ամերիկացի Նիկլոլաս Բուզակիսին։ Իսկ թուրք ըմբիշ Էմրե Կուրալին Լևիկ Միքայելյանը հաղթել է 7-1 հաշվով։

1/4 եզրափակչում հայ ըմբիշը կգոտեմարտի չեզոք դրոշի տակ հանդես եկող Բաշիր Մագոմեդովի հետ։

1/3752
bottom of page