top of page

Ապարանում «Opel»-ը բախվել է կայանված մեկ այլ «Opel»-ի և շրջվել

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 30, 2024
  • 1 min read
ree

Հոկտեմբերի 29-ին, ժամը 20։49-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Փ., ծնված 1991 թ․) բախվել է կայանած մեկ այլ «Opel» մակնիշի ավտոմեքենային և շրջվել։

Փրկարարները հոսանքազրկել են շրջված ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։


bottom of page