Օրական որքա՞ն սուրճն է օգտակար սրտի համար
- Arevik Charchyan

- Nov 10, 2024
- 1 min read

Բրազիլացի գիտնականները համոզված են՝ օրական երեք կամ ավելի բաժակ սուրճ խմելը կարող է նվազեցնել անոթների խցանման վտանգը։
MedicalXpress-ի փոխանցմամբ՝ հետազոտողներն իրականացրել են հարցում, որին մասնակցել է Սան Պաուլուի մոտ 4400 բնակիչ։ Կամավորներին հարցրել են՝ արդյոք նրանք սիրում են սուրճ, որքան հաճախ են խմում ու ինչպես են այն պատրաստում։ Հետագայում այդ պատասխանները համեմատել են զարկերակների կալցիումային գործակցի հետ, որը վկայում է անոթներում կալցիումի կուտակման մասին՝ որպես սրտի նոպայի վտանգի գործոն։
Գիտնականները նաեւ նախազգուշացնում են, որ «այդ ըմպելիքի չարաշահումը կարող է անվտանգ չլինել»։




















