Հռոմի պապի հոսպիտալացումը երկարաձգվել է անորոշ ժամանակով
Feb 17, 2025
1 min read

Հռոմի պապի հոսպիտալացումը երկարացվել է անորոշ ժամանակով. Պոնտիֆիկոսի մոտ ախտորոշվել է պոլիմիկրոբային շնչառական վարակ, ինչը պահանջում է փոխել բուժման պլանը։ Ախտորոշման հրապարակումից ժամեր առաջ Վատիկանն ընդգծել է, որ խուճապի մատնվելու պատճառ չկա, հայտնում է AFP-ն։ Պապին մոտ կանգնած աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ 88-ամյա Ֆրանցիսկոսի առողջական վիճակը թուլացել է զբաղվածության պատճառով։
Հռոմի պապը փետրվարի 14-ին «թեթև ջերմությամբ» ընդունվել էր Հռոմի հիվանդանոցներից մեկը՝ մի քանի օրտևած դժվարաշնչությունից հետո։ Պոնտիֆիկոսը, ում թոքի մի մասը պատանեկության տարիներին հեռացրել են, արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ տառապում է շնչառական խնդիրներից։ Վերջին 4 տարում պապն արդեն 4-րդ անգամ է պառկում հիվանդանոցում:




















