top of page

Մարտակերտի քաղաքապետը երկու ամսով կալանավորվեց

Մարտակերտի քաղաքապետՄիշա Գյուրջյանը երկու ամսով կալանավորվեց: Այս մասին հայտնել է Գյուրջյանի փաստաբանը` Արսեն Բաբայանը:

Նա հայտնել է , որ դատարանը` դատավոր Դավիթ Աղրամանյանի նախագահությամբ կիրառեց 2 ամիս կալանք Մարտակերտի քաղաքապետի նկատմամբ։

Ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ քաղաքական հետապնդում է իրականացվում   արցախցի քաղաքապետերի նկատմամբ, որոնք մասնակցել են Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը:

Նշենք, որ այսօր ձերբակալվել է Ստեփանակերտի քաղաքապետը, իսկ Ասկերանի քաղաքապետի նկատմամբ տնային կալանք է կիրառվել:

Comments


bottom of page