««Հուշանվեր» թղթադրամները գլխացավանք են դառնում»․ Սամսոն Գրիգորյան
Aug 3, 2025
1 min read

Գործարար Սամսոն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսպես կոչված «հուշանվեր» թղթադրամները գլխացավանք են դառնում։
Ինքնին միտքը, որ թղթադրամը պետք է հուշանվերի տեսքով լինի, արդեն ծիծաղելի է։ Հիշեք գեթ մեկ օրինակ, երբ դրանք դուք կամ ձեր ծանոթներից որևէ մեկը գնել է որպես հուշանվեր կամ նման նպատակի համար։
Սա ուղղակի օրենքի սողանցք է, երբ դրամանենգությունը դառնում է օրինական, և կիրառման դեպքում այլ, ավելի մեղմ հոդվածների տակ է ընկնում։
Ավելի լուրջ է դառնում խնդիրը, երբ պատանիները՝ չդիմանալով գայթակղությանը, ակամա դառնում են հանցագործ։
Կամ ընդհանրապես պետք է արգելվի դրանց շրջանառությունը, կամ թղթի երկու կողմի վրա մակերեսի մինիմում 30%-ի չափով գրված լինի- Նմուշ, Հուշանվեր և այլն»։




















