top of page

Սեպտեմբերի 1-ից վարորդական վկայականը հասանելի կլինի նաև թվային տարբերակով

  • Aug 27, 2025
  • 1 min read

Սեպտեմբերի 1-ից վարելու իրավունք ունեցող անձինք վարորդական պլաստիկ վկայականն իրենց մոտ պահելու պարտականություն այլևս չեն ունենա: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում նախագիծը ներկայացնելիս ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը պարզաբանել էր՝ եթե պարեկներն արձանագրեն ճանապարհային երթևեկության որևէ կանոնի խախտում, և եթե անձն այդ պահին չունի պլաստիկ վկայական, բայց ունենա թվային տարբերակով վկայական, ապա վարորդը վարչական պատասխանատվության չի ենթարկվի:

 
 
1/3752
bottom of page