Չհաղթեցինք․ Եռաբլուրն ընդլայնվեց, Արցախն էլ չկա․․․
- Armen Sukiasyan

- Sep 27
- 1 min read

«Պատերազմ է»․ ուղիղ հինգ տարի առաջ այս օրը՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ին, լսվեց բոթը։
Վառոդի հոտը նորից տարածվեց Արցախի օդում, սկսվեց 44-օրյան։ «Ադրբեջանն Արցախի սահմանի ողջ երկայնքով լայնածավալ հարձակում է սկսել» արտահայտությունը «լցվում» էր ականջներդ՝ բզկտելով միտքդ ու սիրտդ։
Բայց քանի որ անկախության ու հաղթողի սերունդներ էինք, ինչ-որ իմաստով նաև հանգիստ էինք՝ շուտ կհաղթենք ու կշարունակենք գոյություն ունենալ աշխարհի ու քարտեզի վրա՝ հպարտ հայի նույն կեցվածքով։
Բայց պատերազմը շուտ չավարտվեց, մենք չհաղթեցինք, Եռաբլուրը մեծացավ, Արցախը փոքրացավ, հետո՝ տարիներ անց, Եռաբլուրը նորից ընդլայնվեց, իսկ Արցախը չկա․․․




















