top of page

Մոլդովայի ընդդիմությունը հայտարարել է, որ երկրի ապագան տեսնում է ԵԱՏՄ-ում

May 8, 2024
1 min read

Եվրասիական տնտեսական միությունը կարող է օգնել Մոլդովային հաղթահարելու տնտեսական ճգնաժամը, հայտարարել է Մոլդովայի ընդդիմադիր «Վերածնունդ» կուսակցության ղեկավար Նատալյա Պարասկան։

Նա քննադատել է գործող իշխանությանը՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին չմասնակցելու, Մոլդովայից ներկայացուցիչ չուղարկելու համար։ Մոլդովան ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունի։

«Իշխանությունները մեր երկիրը թողեցին ԵԱՏՄ կոչվող մեծ նավի հետևում, իսկ այդ նավը մեզ՝ քայքայված տնտեսություն ունեցող մեր երկրին, կտար պաշտպանվածություն և ապագայի հանդեպ վստահություն, այնինչ այսօրվա կառավարությունը առաջնորդվում է միայն աշխարհաքաղաքական շաբլոններով»,- հայտարարել է ընդդիմադիր գործիչը։

Նա հավելել է, որ Մոլդովայի եվրոպամետ կառավարության քաղաքականությունը հանգեցրել է  առևտրի, արտադրության և հատկապես գյուղատնտեսության ոլորտում անկման,  իսկ այդ ոլորտը կողմնորոշված ​​էր դեպի ռուսական շուկա։

1/3798
bottom of page