top of page

Լապարասկոպիկ վիրահատությունների արդյունավետությունը. Բժիշկ Լևոն Գրիգորյան

Jul 25, 2024
1 min read

Վերջին տարիներին վիրաբուժության մեջ լայն կիրառություն գտած լապարասկոպիկ վիրահատությունները արդեն բազմիցս ապացուցել են իրենց արդյունավետությունը:

Վիրաբույժ Լևոն Գրիգորյանը ներկայացրել է լապարասկոպիկ վիրահատությունների արդյունավետությունը և նշել, թե որ դեպքերում են դրանք կիրառելի։

Բժշկի խոսքով, մեթոդը քիչ ինվազիվ է, այսինքն` քիչ վնասող: Կատարվում է նուրբ, փոքր անցքերի միջոցով՝ մեծ կտրվածքների փոխարեն, որից հետո դիտվում է պացիենտի առավել արագ և հեշտ կազդուրում:

Իրականացվում է միայն ընդհանուր անզգայացման (նարկոզ) պայմաններում:

Լապարասկոպիկ վիրահատություններ կատարվում են որովայնի խոռոչի պրակտիկորեն բոլոր օրգանների և պաթոլոգիաների դեպքում:

Լապարասկոպիկ եղանակով առավել հաճախ իրականացվում են՝

լեղապարկի հեռացում՝ խոլեցիստէկտոմիա,

վիրահատություններ լեղուղիների վրա,

որդանման ելունի (կույր աղի) հեռացում ՝ ապենդէկտոմիա,

ստամոքսի մասնահատումներ` ինչպես բորբոքային, այնպես էլ ուռուցքային հիվանդությունների ժամանակ,: Ներկայում այն շատ ավելի լայն կիրառություն ունի ճարպակալման և մետաբոլիկ խանգարումների բուժման ժամանակ,

ստամոքսի շունտավորող վիրահատություններ,

բարակ աղիների մասնահատումներ,

հաստ և ուղիղ աղիների մասնահատումներ և ամբողջական հեռացում,

հաստ և բարակ աղիքային ստոմաների ձևավորում և դրանց վերականգնողական վիրահատություններ,

ճողվածքների ռեկոնստրուկտիվ վիրահատություններ՝ աճուկային, պորտային, վենտրալ, հետվիրահատական, ստոծանու ճողվածքներ:

փայծաղի հեռացում,

լյարդի մասնահատումներ, պարազիտար բշտերի հեռացումներ

այլ վիրահատություներ։

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն


1/3798
bottom of page