top of page

Ուկրաինացիների 43 տոկոսը կարծում է, որ Զելենսկու օրոք ժողովրդավարությունը երկրում հետընթաց է ապրել

Jun 4, 2024
1 min read

Ուկրաինայի քաղաքացիների ավելի քան 40%-ը համարում է, որ Վլադիմիր Զելենսկու նախագահության օրոք երկրում ժողովրդավարությունը հետընթաց է գրանցել։ Այդ մասին են վկայում  Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի կողմից անցկացված սոցհարցման տվյալները։

Հարցվածների 90%-ն ասել է, որ ցանկանում է Ուկրաինան տեսնել որպես լիարժեք  ժողովրդավար երկիր, միևնույն ժամանակ, ուկրաինացիների 43%-ը նշել է, որ վերջին 5 տարիների ընթացքում, ինչ  Զելենսկին իշխանության ղեկին է, ժողովրդավարության հետ կապված վիճակը վատթարացել է։

Սոցհարցման մասնակիցներին հարցրել են նաև, թե ինչպիսի կառավարման ձև են նախընտրում երկրում՝ ավելի ուժեղ նախագահական ինստուտո՞վ, թե՞ ավելի ուժեղ խորհրդարանով: Ուկրաինացիների ճնշող մեծամասնությունը՝  74%-ը, պատասխանել է, որ Ուկրաինան պետք է ունենա ազդեցիկ խորհրդարան, որն իր հավանությունը պետք է տա նախագահի կողմից նշանակած կառավարությանը և ունենա նաև  նրան պաշտոնանկ անելու հնարավորություն։  

 

1/3798
bottom of page