top of page

Բերբոքը չհայտարարված այցով ժամանել է Կիև

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Apr 1
  • 1 min read

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը չհայտարարված այցով ժամանել է Կիև՝ Ուկրաինային աջակցություն հայտնելու համար, հայտնում է Գերմանիայի ԱԳՆ-ն։«Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև փակուղային իրավիճակի պատճառով միանգամայն կարևոր է, որ մենք՝ եվրոպացիներս, ցույց տանք, որ մենք անվերապահորեն կանգնած ենք Ուկրաինայի կողքին և աջակցում ենք նրան հենց հիմա: Եվ դրա համար ես այսօր եկա Ուկրաինա: Այսօր մենք Ուկրաինային տրամադրում ենք ևս 130 միլիոն եվրո՝ մարդասիրական օգնության և կայունացման միջոցների տեսքով», - ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Բերբոքը:

Բերբոքի այցի մասին նախապես չի հայտարարվել անվտանգության նկատառումներից ելնելով։

1/2642
bottom of page