top of page

Գերմանիայի քաղաքներից մեկը մտադիր է քաղաքացիներին անվճար գարեջուր հյուրասիրել՝ ընտրություններին նրանց մասնակցությունը խթանելու համար

Jan 28, 2025
1 min read

Գերմանիայում փետրվարին կայանալիք Բունդեսթագի արտահերթ ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը խթանելու համար խոստացել են յուրաքանչյուր ընտրողի մի գավաթ անվճար գարեջուր հյուրասիրել, գրում է Bild-ը:

Խոսքը Դույսբուրգ քաղաքի մասին է, որտեղ վերջին ընտրությունների ժամանակ (2021) մասնակցությունը միջինից ցածր էր: Ըստ իշխանությունների՝ գարեջուրը կտրվի միայն այն բանից հետո, երբ ընտրողը կքվեարկի։

«Մենք ցանկանում ենք ինչ-որ բան անել ընտրողների ցածր մասնակցության հարցում և ամրապնդել ժողովրդավարությունը: 2021 թվականի վերջին դաշնային ընտրություններում Դույսբուրգում ընտրողների մասնակցությունը կազմել է ընդամենը 68,1 տոկոս, մինչդեռ ամբողջ Գերմանիայում միջին ցուցանիշը  76,6 տոկոս էր», - ասել է քաղաքային իշխանությունների ներկայացուցիչը:

 
 
1/3798
bottom of page