Միջնաժամկետ կանխատեսումների իրատեսականությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
- 1 day ago
- 2 min read

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ կառավարության 2027-2029թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:
Այսպես.
ՀՀ կառավարության 2027-2029թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) համաձայն՝ 2026թ. համար կառավարությունը կանխատեսում է 5.4% տնտեսական աճ, որը միջնաժամկետ հատվածում պետք է աստիճանաբար արագանա և 2029-ին հասնի 6.1%-ի։ Մինչդեռ, միջազգային կազմակերպությունների կանխատեսումները միջնաժամկետ հատվածի տնտեսական աճի վերաբերյալ շարունակում են մնալ զգալի չափով պահպանողական։ Սա վկայում է, որ ՄԺԾԾ-իառավել մտահոգիչ դրույթներից մեկըտնտեսական աճի կանխատեսումներիլավատեսական բնույթն է։ Ընդ որում, լավատեսության շուրջ փաստաթղթումներկայացված հիմնավորումներն առավելապեսկապված են այնպիսի գործոնների հետ, որոնցազդեցությունը կա՛մ արդեն թուլանում է, կա՛մդրանց իրականացման ժամկետները վերջինտարիներին պարբերաբար հետաձգվում են։Ավելին, ՄԺԾ ծրագրում միաժամանակ նշված է, որ ՀՀ տնտեսական աճիկանխատեսումներնիրենց մեջ կրում են մեծանորոշություններ՝ պարունակելով դեպի ներքև(բացասաբար ազդող) և դեպի վեր (դրականզարգացումներ ենթադրող) երկկողմանի ռիսկեր: Եվ ուշագրավ է, որ դեպի ներքև ռիսկերըգերակշռում են։ Այսինքն, ըստ էության, հենց ՄԺԾԾ-ի հեղինակներնեն ընդունում, որ զգալի անորոշությունների շրջանակում ձևավորված ծրագրի հիմնական մակրոտնտեսական սցենարի տնտեսական զարգացումների հավանական շեղումներն առավելապես բացասական ուղղությամբ են:
2027-2029թթ. ՄԺԾԾ-ով պետական բյուջեի ընդհանուր եկամուտների և հարկային եկամուտների անվանական մեծությունների կանխատեսումները վերանայվել են աճի ուղղությամբ։ Մինչդեռ, աճը չի ուղեկցվում ՀՆԱ-ի նկատմամբ դրանց հարաբերակցության համարժեք ավելացմամբ։
Ծրագրով կանխատեսվում է, որ 2029-ին բյուջեի ընդհանուր ծախսերը կկազմեն 4,461 մլրդ դրամ՝ 2025-ի ցուցանիշից 35.0%-ով ավելի, իսկ կառավարության պարտքը, 2025-ի 5,355 մլրդ դրամից աճելով 43.6%-ով, 2029-ին կհասնի 7,689 մլրդ դրամի։ Պետական բյուջեի ընդհանուր ծախսերի և կառավարության պարտքի շարունակական աճի դիմաց 2029 թվականին 2026-ի համեմատ կանխատեսվում է ՀՆԱ-ի նկատմամբ դրանց հարաբերակցության նվազում` պայմանավորված ՀՆԱ-ի առաջանցիկ աճով։
Ըստ Ծրագրի` միջնաժամկետ հատվածումկառավարության պարտքի բեռն անհամեմատծանրանալու է: Պարտքի սպասարկման տոկոսավճարները 2025-ի փաստացի մեծության համեմատ 2029-ին կազմելու են 42.4%-ով ավելի՝ 349 մլրդ դրամից հասնելով 493 մլրդ դրամի:
Հատկանշական է, որ ծրագրում շարունակում ենկրկնվել մի շարք կանխատեսումներ, որոնցիրականացումը նախորդ տարիներին բազմիցսհետաձգվել է։ Ամուլսարի հանքավայրիշահագործման մեկնարկի մասին դրույթը դրաամենաբնորոշ օրինակներից է։ ՆախորդՄԺԾԾ-ներում էլ էր նշված, որ հանքավայրըկշահագործվի արդեն ծրագրի կազմման տարումև դրական նպաստում կունենա այդ տարվատնտեսական աճին։ Հաշվի առնելով վերջինտարիներին նման կանխատեսումներիպարբերաբար հետաձգվելու հանգամանքը՝ ավելիէ հիմնավորվում Ծրագրի իրականացմաննկատմամբ թերահավատությունը:
Ուշագրավ է, որ Ծրագրով ընթացիկ տարվաբյուջեի ծախսերի սպասվող մեծությունը նույնիսկմի փոքր ավելին է, քան տարեկան հաստատվածբյուջեով պլանավորված մեծությունը։ Մինչդեռհայտնի է, որ գործող կառավարությանգործունեության տարիներին ձևավորվել է տխուրավանդույթ՝ բյուջեի ծախսերը մշտապեսթերակատարվում են։ Վերջին հասանելիպաշտոնական տեղեկատվության համաձայն՝2026-ի 1-ին եռամսյակում բյուջեի ծախսերըթերակատարվել են 29.6%-ով։ Այս պարագայում, ակնկալել, որ տարեվերջին բյուջեի փաստացիծախսերը նույնիսկ գերազանցելու են բյուջեովպլանավորված մեծությունը, անհիմնլավատեսություն է։ Իսկ եթե նույնիսկ ընթացիկտարվա սպասվող մեծությունն էանիրատեսական, ինչպե՞ս կարող ենվստահություն ներշնչել դրա հիման վրաառաջիկա երեք տարվա համար կատարվածկանխատեսումները։ Այս առումով ևս դրանցհիման վրա կառուցված միջնաժամկետկանխատեսումների իրատեսականությունը խորըմտահոգությունների տեղիք է տալիս։
Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://l1nq.com/p57u7oz :



















