top of page

Ամրակից գյուղում բնակելի տունն ամբողջովին այրվել է

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Jun 17, 2024
  • 1 min read

Հունիսի 17-ին, ժամը 01:42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամրակից գյուղում այրվում է բնակելի տուն։

ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և երկու ջրատար:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։43-ին, մարվել՝ 09:00-ին։ Այրվել է տունը (մոտ 320 քմ):

bottom of page