top of page

Հրդեհի ահազանգ Եղվարդ քաղաքում․ մանրամասներ

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 22, 2024
  • 1 min read
ree

Հրդեհի ահազանգ Եղվարդ քաղաքում

Հոկտեմբերի 22-ին, ժամը 14:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում այրվում է խմորիչի գործարանի տանիքը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է տանիքից մոտ 150 քմ հատված։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։14-ին։


1/3211
bottom of page