top of page

Թրամփը ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրել է հնդիկ Քեշ Պատելի թեկնածությունը

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Dec 1, 2024
  • 1 min read
ree

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարի պաշտոնում առաջադրել է 44-ամյա Քեշ Պատելի թեկնածությունը:

«Քեշը հիանալի իրավաբան է, քննիչ և «սկզբից Ամերիկան» գաղափարի ջատագով, որն իր կարիերան անցկացրել է պայքարելով կոռուպցիայի դեմ, պաշտպանելով արդարությունը և պաշտպանելով ամերիկացիներին», - գրել է Թրամփը Truth Social սոցցանցում:Պատելը հնդիկ ներգաղթյալների որդի է։ Նա նախկինում աշխատել է Ազգային անվտանգության խորհրդում, եղել է Ազգային հետախուզության տնօրենի ավագ խորհրդական,Թրամփի առաջին ժամկետի ընթացքում եղել է պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավարը:

1/3204
bottom of page