top of page

ԵԱՏՄ-ն կարող է դառնալ G20-ի անդամ. Լավրով

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Feb 21
  • 1 min read

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) դրսևորում է դրական դինամիկա, ներդրումներ է կատարում համաշխարհային տնտեսական կապերի զարգացման մեջ և ապագայում կկարողանա հավակնել Մեծ քսանյակում (G20) տեղ ունենալու համար։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին  Հարավային Աֆրիկայում G20-ի արտգործնախարարների հանդիպման արդյունքների վերաբերյալ  մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա հիշեցրել է, որ անցյալ տարվանից Աֆրիկյան միությունն արդեն դարձել է «G20» լիիրավ անդամը, և այժմ դրանով հետաքրքրված են Արաբական պետությունների լիգան և Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների համայնքը։

«Ողջունում ենք այդ տրամադրվածությունը և կարծում ենք, որ ինչ-որ պահի Եվրասիական տնտեսական միությունը կարող է հավակնել նմանատիպ կարգավիճակի, քանի որ վերոհիշյալ բոլոր ասոցիացիաները միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացման գործում իրենց ներդրման առումով դրական դինամիկա են դրսևորում»,- նշել է նախարարը։

1/2643
bottom of page