top of page

Զոհված հերոսի հորը՝ Գարիկ Գալեյանին ապօրինաբար պահում են անազատության մեջ

  • Apr 18, 2025
  • 1 min read

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտնում է, որ 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված զինվորի հայր  Գարիկ Գալեյանը գտնվում է ապօրինի տնային կալանքի տակ․ նրա խափանման միջոցի ժամկետն ավարտվել է, բայց տնային կալանքի կրումը չեն վերացրել։

«Առաջին ատյանի դատավճով (դատավոր՝ Մասիս Մելքոնյան) Գարիկ Գալեյանի նկատմամբ կիրառվել է 3 ամիս ժամկետով տնային կալանք, որի ժամկետն ավարտվել է այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 00:00-ին։ Երեկ վերաքննիչ դատարանում դատալսումների ընթացքում Գարիկ Գալեյանի խափանման միջոցի հարցին առհասարակ անդրադարձ չի եղել։

Հետևաբար, այլևս բացակայում է նրա անազատության իրավական հիմքը, մինչդեռ Գալեյանը շարունակում է մնալ տնային կալանքի տակ՝ հատուկ էլեկտրոնային  միջոցի կիրառմամբ հսկողության ներքո»,- նշված է հաղորդագրությունում։

 
 
1/3467
bottom of page