«Պարզ ճակատով» հրապարակվեց ձայնագրություն, որտեղ որերորդ անգամ «Սրբազան» շարժման կազմակերպիչները ժողովրդին անվանում են «էշ». Մարիա Կարապետյան

ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանը գրել է. ««Պարզ ճակատով» հրապարակվեց ձայնագրություն, որտեղ որերորդ անգամ «Սրբազան» շարժման կազմակերպիչները ժողովրդին անվանում են «էշ»։ Այո, հենց դրանով է բացվում տխրահռչակ ձայնագրությունը։ Սեփական ժողովրդի մասին այս կարծիքը մտքում նրանք շարունակում են քննարկել, թե ինչ թեմաներ է պետք «ռմբահարել» այդ ժողովրդին «ընդվզման» դրդելու համար։
Ինչ-որ պահի իր «ապրանքը» վաճառող «տեխնոլոգը» տրտնջում է, որ շարժման խոսափողները չեն հասկանում այն թեմաներից, որոնցից պետք է խոսել, մի քանի րոպե անց նորից տրտնջում է, որ անձամբ ինքը բարդ է խոսում, մինչդեռ անհրաժեշտ է պարզ խոսել։
Եւ վերջապես կուլմինացիոն կետում, որտեղ «տեխնոլոգը» ևս մեկ անգամ տրտնջում է, որ մարդկանց «գիտակցությունը փոխելը» դժվար է, Բագրատ Գալստանյանն ասում է, որ համոզելու, քարոզելու փոխարեն պետք է մի քանիսին պատի տակ գնդակահարել և բանտարկել։
Թե բա՝ ապագա պետության կոնցեպտն էինք քննարկում։ Իսկ ինչո՞վ էր ապագա պետության մեթոդաբանությունը տարբերվելու հեղաշրջման մեթոդաբանությունից։
Առաջարկում եմ հաջորդիվ հրապարակել հետևյալ դրվագի ամբողջական ձայնագրությունը։
2025 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 14։53-ին, Վազգեն Գալստանյանի բնակության հասցեում պատգամավոր Արթուր Սարգսյանն ասում է. «Եթե մենք խմբի ղեկավարների հետ չհանդիպենք, նենց մենք հայտարարենք անում ենք, արդեն էս փաստաթուղթը լրացրած, որ սրբազանը կազմակերպում է բռնի իշխանափոխություն, մի խումբ էս ա, մի խումբ էս ա, սրանք արդեն ֆիքսված են։ Թե դու մտածում ես էդ անելու համար դա ֆիքսված ա վաղուց»։




















