top of page

Կոտայքում բախվել են «Nissan X-Terra»-ն, «Acura ILX»-ը, «Chevrolet Malibu»-ն և «Lada»-ն. կա տուժած

Mar 25, 2025
1 min read

Այսօր՝ մարտի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:50-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտաքի մարզի վարչական տարածքում՝ «Մուլտի Մեջիք Մոլ»-ի մոտ, բախվել են «Nissan X-Terra», «Acura ILX», «Chevrolet Malibu» և «Lada» մակնիշի ավոտմեքենաները:


 


Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: 


 


 Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: 


 

 
 
1/3798
bottom of page