top of page

Ավինյանը չմեկնաբանեց՝ հոր անունո՞վ են սակուրայի տնկիները ներկրվել Հայաստան

  • Apr 19, 2025
  • 1 min read

«Սոցցանցերում ինչ ասես՝ կարող են քննարկել, ինչ–որ մեկը կարող է ստեղծել այդ խոսակցությունը, հետո դուք գաք, ինձ այդ հարցը տաք։ Դատարկությունն ի՞նչ մեկնաբանեմ»,- համաքաղաքային ծառատունկի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով NEWS.am–ի հարցին, թե վերջին շրջանում տեղեկություններ են շրջանառվում՝ մեծ քանակությամբ սակուրայի տնկիներ են ներկրվել Հայաստան Տիգրան Ավինյանի հոր անունով։

«Ինձ թվում է, հենց նոր դուք ստեղծեցիք այդ խոսակցությունը, նման խոսակցություն չկա»,–հարցին ի պատասխան ասել է Ավինյանը։

Լրագրողի դիտարկմանն այն մասին, որ սոցցանցերում նման քննարկումներ կան՝ Տիգրան Ավինյանը պատասխանել է, որ չի ցանկանում մեկնաբանել «դատարկությունը»։

 
 
1/3623
bottom of page