Գողացել են մեքենայի թափարգելը
- Armen Sukiasyan
- May 12
- 1 min read
Մայիսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում երկու տղամարդ «Շևրոլետ» մակնիշի ավտոմեքենայից գողություն են կատարում, հայտնում են ՆԳՆ-ից։
Նշված հասցե մեկնած Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն ու պարեկները պարզել են, որ գողացել են մեքենայի թափարգելը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Մոլդովական փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Նոր Նորքի բաժին է տեղափոխվել 33-ամյա մի երիտասարդ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են պտուտակահան, կցակապ, պտուտակահանի երկարացման ձող, բժշկական դիմակներ, շինարարական ձեռնոց, իսկ դեպքի վայրի զննությամբ`մեքենայի թափարգելը և համարանիշը:33-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: