Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը սարսափած են ԱԺ ամբիոնից. Ալեքսանյան
- Armen Sukiasyan
- May 15
- 1 min read
Այս ընդդիմությունը վախենում է իր առաջնորդներից որևիցե մեկին բերի, կանգնեցնի այս ԱԺ-ի առաջ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Ըստ նրա՝ ընդդիմությունը հասկանում է, որ իր առաջնորդներից և ոչ մեկը քաղաքական առումով ի վիճակի չի կանգնելու ԱԺ-ի առաջ՝ պատասխանելու հարցերին և լսելու ելույթներ.«Ռոբերտ Քոչարյանը սարսափած է այս ամբիոնից, Սերժ Սարգսյանը՝ նույնպես։ Եթե նրանք գտնում են, որ այդպես չէ, թող գան կանգնեն։ Իրենց խմբակցություններն ի վիճակի են այդ ստորագրությունները հավաքելու և նրանց ներկայացնել այս ամբիոնի առաջ։ Իրենք սարսափած են ու չեն գա»։