top of page

«Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 12, 2024
  • 1 min read
ree

Հոկտեմբերի 12-ին, ժամը 13:36-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Փրկարարները Ռ. Ղ.-ին (ծնված 1983 թ․) իջեցրել (մոտ 100 մ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

1/3213
bottom of page