Արմեն Գրիգորյանը գոհ է Լիտվայի աջակցությունից
- Armen Sukiasyan
- 1 day ago
- 1 min read
ԱԽ գրասենյակից հաղորդագրություն են տարածել․
«Մայիսի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության փոխարտգործնախարար Յուլիուս Պրանևիչյուսին:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Լիտվայի միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակը և անդրադարձել երկկողմ ոլորտային փոխշահավետ համագործակցությանը վերաբերող հարցերի։ ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել Լիտվայի կողմից ցուցաբերվող աջակցությունը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ հարթակներում: Փոխարտգործնախարարն իր հերթին վերահաստատել է իր երկրի աջակցության շարունակականությունն ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործընթացին:
Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ»: