top of page

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում ո՛չ երկրի փաստացի վարչապետը, ոչ էլ ԱԳ նախարարը չխոսեցին Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին. Լիլիթ Գալստյան

May 28, 2025
1 min read

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում ո՛չ երկրի փաստացի վարչապետը, ոչ էլ ԱԳ  նախարարը, որը երկու ելույթ ունեցավ, չխոսեցին Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին, ընդգծում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Հայաստանը հստակորեն ընտրել է առաջ շարժվելու ուղին»,- հայտարարեցին Հայաստանը ներկայացնող վերոհիշյալ պաշտոնյաները՝ չհիշելով Արցախի էթնիկ զտումը, արցախահայության վերադարձի և այլ հիմնարար իրավունքները, ագրեսորի կողմից օկուպացված Հայաստանը ․․․

Փաշինյանը նաև հայտարարեց, որ պատրաստ է Բաքվի պահանջով փոխել Սահմանադրությունը։

Այսօրինակ խաղաղության անունը պետության ինքնասպանություն է, այն էլ նվաստի՝ ինքնասպանություն ․․․»,- սոցցանցի իր էջում գրել է Գալստյանը։

 
 
1/3798
bottom of page