Լսեցի, վնգալով եկա, բայց խուզարկություն դեռ չկա, Հրանտ Մարգարյանը տանն է․ Գեղամ Մանուկյան
Jul 10, 2025
1 min read

Մամուլում կարդացի, շտապեցի, բայց խուզարկություն դեռ չկա, Հրանտ Մարգարյանը տանն է, լրագրողների հետ զրունցում ասաց դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Զանգեցին, վնգալով եկա։Հրանտ Մարգարյանն էլ է մամուլից տեղեկացել», - ասաց նա։Ավելի վաղ տեղեկություն տարածվեց, թե ուժայինները խուզարկում են ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի բնակարանը։




















