top of page

Իշխանությունը կարող է այսօր էլ ասել՝ ով ցանկանում է թող վերադառնա Արցախ, բայց հասկանում է, որ անվտանգային խնդիրներ կան. վարչապետի խորհրդական

Jul 14, 2025
1 min read

Կառավարությունը զբաղվում է արցախցիների խնդրով. լրագրողներին ասաց վարչապետի խորհրդական Տարոն Չախոյանը։

«Սոցիալական տարատեսակ աջակցություն է տրվում կառավարության կողմից»,-ասաց նա։  

Դիտարկմանը, թե բնակարանով այդպես էլ չեն ապահովել և բոլորի մինիմալ պահաջն այն է, որ վերականգնեն 40 000+10 000 դրամները՝ Չախոյանը պատասխանեց, որ մեկի համար նորմալ ապահովելը նշանակում է ամսական մեկ մլն դրամ աջակցություն, մյուսի համար՝ 100 000։

Ինչ վերաբերում է այն դիտակմանը, որ եթե այստեղ չեն կարողանում արցախցիների խնդիրները լուծել, ապա թող կոչ անեն վերադառնալ Արցախ, Չախոյանը նշեց. «Իշխանությունը կարող է այսօր էլ ասել՝ ով ցանկանում է՝ թող վերադառնա, բայց հասկանում է, որ անվտանգային խնդիրներ կան և մյուս կողմը չի կարող ապահովել անվտանգությունը»։

 
 
1/3798
bottom of page