top of page

Վարչապետը Վեհարանն այնպես է ազատելու, ինչպես ազատեց Հայաստանը Սերժ Սարգսյանի իշխանությունից. եթե անհրաժեշտություն լինի՝ ճանապարհային քարտեզ կհրապարակենք. Դավիթ Խուդաթյան

Jul 17, 2025
1 min read

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը չի մեկնաբանում, թե ինչպես են մտնելու Վեհարան։

Լրագրողների հետ զրույցում ասաց, թե Նիկոլ Փաշինյանը երեկ խոսել է այդ մասին, ավելացնելու բան չունի։

«Վարչապետը շատ ուղիղ պատասխան է տվել՝ Վեհարանն այնպես է ազատելու, ինչպես ազատեց Հայաստանը Սերժ Սարգսյանի իշխանությունից»,- նշեց նա։

Խուդաթյանն ասաց, թե եթե անհրաժեշտություն լինի՝ ճանապարհային քարտեզ կհրապարակեն, ինչպես դա արել էին հեղափոխությունից առաջ։

 
 
1/3798
bottom of page