top of page

Պաշտոնապես հայտարարում է ՀԱԵ-ի և Վեհափառի նկատմամբ ոտնձգության ցանկության մասին, ինչն ակնհայտ հակասահմանադրական է և պարզապես ամոթալի. Վարդևանյան

Jul 20, 2025
1 min read

Փաստաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սահմանադրությունը կրկին պետք է նշել՝ երաշխավորում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ կարգավիճակը: Նշվածը երաշխավորում է նաև պետական մարմինների հստակ պարտականություն չմիջամտելու մեր Մայր Աթոռին, այդ թվում Վեհափառ Հայրապետի գործունեությանը:

Գործադիր իշխանության ղեկավարը պաշտոնապես հայտարարում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի նկատմամբ ոտնձգության ցանկության մասին, նույնիսկ արդեն «պատրաստվելու» կոչ է անում: Այս ամենն ակնհայտ ապօրինի է, հակասահմանադրական է և պարզապես ամոթալի է»:

 
 
1/3798
bottom of page