top of page

«Ի գիտություն Նիկոլ Փաշինյանի հրահանգով Սուրբ Եկեղեցու վրա հարձակված Ռուբեն Ռուբինյանի․ սպառվել եք»․ Տեր Գաբրիել քահանա Վարդանյան

Aug 2, 2025
1 min read

Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը իշխանությունների ձեռնարկած հակաեկեղեցական արշավի կապակցությամբ գրել է․

«Կարդացի Նիկոլ Փաշինյանի հրահանգով Սուրբ Եկեղեցու վրա հարձակված Ռուբեն Ռուբինյանի գրածը. այն, որ սույն պատգամավորը պատահմամբ հայտնվել է այդ կարգավիճակում, հարցի, ցավոք սրտի, դեռևս իրականության մասին փաստող կողմն է և, եթե կուզեք, միակ իրականությունը իր ամբողջ կենսագրության պատմության մեջ։

Բայց նախ այս մարդը այնքան է կտրվել իրականությունից, որ Հայոց Հայրապետին մեղադրում է եկեղեցահալածության և ապապետականության մեջ  մի պարագայում, երբ ինքը և իր քաղաքական կուսակցությունը հանձնել են հարյուրավոր եկեղեցիներ և մեր Հայրենիքի մի զգալի հատվածը։ Այս մարդը այնքան է առաջացել սեփական ստի մեջ, որ հորդորում է եկեղեցական պատկան կառույցներին քննության առնել ինչ-որ երևակայական զառանցանք։

Փաստորեն այս մարդու և՛ մտածողությունն է աղավաղված, և՛ գործունեությունն է հակահայկական, և՛ արտահայտած մտքերն են սնանկ իրականությունից։ Զարմանալի չէ, որ նման բարձր պաշտոնում պատահականորեն հայտնված երեկվա երիտասարդ քպ-ականը չունի էթիկային ու քաղաքական գործչին բնորոշ ոչ մի դրսևորում՝ իր փոքրիկ կարծիքը արտահայտելու և այն մեծագոչ դարձնելու անփառունակ փորձերի մեջ։

Ի գիտություն Ռուբեն Ռուբինյանի․ սպառվել եք, ձեր խոսույթը նմանվում է, սուրճի սեղանի շուրջ հավաքված  քպապաշտ կանանց խրախճանքում արտահայտված մտքերին, որոնք, ամեն հայկականից ու մեծագույն հայերի հանդեպ նախանձից, ընկնում են ցնցումների մեջ։

Ի դեպ՝ ուխտազանցությունը և քաղաքացիական պայմանագիրը հոմանիշներ են. սա ձեր քաղաքական հետագիծն է, ձեր կենսագրության ամենամեծ և չջնջվող խարանը։ Հորդորս է ձեզ՝ լռել, գուցե այդպես հնարավորություն կլինի դուրս գալու ձեր կարգավիճակի շղարշից և ազատվելու եկեղեցամարտության առաջամարտիկի խարանից»։

 
 
1/3798
bottom of page