top of page

Վթար Բերդավանում․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4-ը երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Aug 5, 2025
1 min read

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին, Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։Վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը` անչափահասներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները,  օպերատիվ են գործել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։

Վթարի փաստով   նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածները «ՎԱԶ 21-07»-ի վարորդն ու ուղևորներն են, ընտանիքի անդամներ։

 
 
1/3798
bottom of page