top of page

Արցախցիների կողմնորոշումը, թե արդյոք Արցախն Ադրբեջանի մաս է, թե ոչ, կախված է ՀՀ քաղաքացիների առաջիկա ընտրությունից. Շահրամանյան

  • Sep 2, 2025
  • 1 min read

Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացմանը, Արցախի անկախության օրը, լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելը և մնացած քայլերը իրականացվում են ՀՀ քաղաքացու կողմից տրված մանդատի շրջանակներում։

«Եվ ինքը ասում է․ եթե դուք դեմ եք այն ամենին, ինչ անում եմ, հեռացրեք և շարունակեք առանց ինձ։ Այս պարագայում ես համարում եմ, որ ցանկացած ՀՀ քաղաքացի՝ անկախ նրանից մասնակցել է ընտրություններին, ընտրել է այդ քաղաքական ուժին, կրում է իր բաժին պատասխանատվությունը։ Ես հուսով եմ, որ առաջիկա հնարավորության դեպքում, նկատի ունեմ՝ ընտրությունների ժամանակ, ՀՀ քաղաքացին իր խոսքը կասի, և ըստ դրա մենք՝ որպես Արցախի իշխանության ներկայացուցիչներ, արցախցիներ, ևս կկողմնորոշվենք այդ հարցում»,– ասաց նա։

 
 
bottom of page