top of page

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ռազմավարական կառավարման նոր համակարգի հայեցակարգը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 6 hours ago
  • 1 min read
ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ռազմավարական կառավարման նոր համակարգի հայեցակարգային հիմնական մոտեցումները:

Ներկայացվել են միջազգային ստանդարտներին համապատասխան ռազմավարական կառավարման համակարգի բարեփոխման հիմնական ուղղությունները, այդ թվում՝ փաստաթղթերի կոնսոլիդացիան, հստակ աստիճանակարգությունը, մեթոդական պահանջներն ու միասնական ձևաչափերը, կատարողականի բարելավումը, մասնակցային ու հաշվետու գործընթացը և այլն: Անդրադարձ է կատարվել նաև համակարգի ներդրման հետ կապված հարցերին:

Ռազմավարական կառավարման արդյունավետության բարձրացման ուղղված հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ տեղի է ունեցել մտքերի փոխանակում, ներկայացվել են տարբեր առաջարկություններ:

Վարչապետը հանձնարարել է քննարկումների արդյունքում բարձրացված հարցերի և առաջարկությունների հիման վրա հայեցակարգի նախագիծը լրամշակել և ներկայացնել հաստատման:

 
 
1/2995
bottom of page