top of page

Երկու վիտամին, որոնց չարաշահումը կարող է դառնալ քաղցկեղի պատճառ

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Nov 9, 2024
  • 1 min read
ree

Շվեդիայի Կարոլինսկայի ինստիտուտի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ գոյություն ունեն վիտամիններ, որոնց գերդոզավորումը կարող է հանգեցնել թոքերի քաղցկեղի զարգացման։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Clinical Investigation (JCI) գիտական-բժշկական ամսագրում։

Ըստ ներկայացված տվյալների՝ խոսքը C և E վիտամինների մասին է։ 

Կրծողների վրա անցկացված հետազոտությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ այս վիտամինների գերդոզավորման դեպքում օրգանիզմում նկատվում է արյունատար անոթների աճ, այդ թվում նաև չարորակ ուռուցքների հատվածում։ Սա հանգեցնում է նրան, որ քաղցկեղի բջիջներն ավելի շատ թթվածին են ստանում ու սկսում են աճել։

bottom of page