Մոսկվայում վարչապետին դիմավորել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը
Sep 25, 2025
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկին:
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին:




















