Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել այս չարիքի իշխանության համար այժմ, քան էի մինչև այսօր․ Միքայել Սրբազան
- Armen Sukiasyan
- 7 hours ago
- 1 min read

Հրապարակվել է Միքայել Սրբազանի նամակը՝ մեկուսարանից․
«Սիրելիներ,
Այս չարիքի իշխանությունը՝ բաղկացած միջակություններից ու բացարձակ ոչնչություններից և իրենց սպասարկող ողորմելի կամակատարներից, իր ավարտին հասցրեց հերթական անբարոյական սցենարը՝ իմ ապօրինի և շինծու դատապարտումով, ինչը անհամեմատելի է մեր հայրենի Արցախի կորստյան, հազարավոր զոհերի և անհետ կորածների ու գերիների առկայության հետ։
Սա կմնա այս չիշխանության ամոթն ու խայտառակությունը, թեև որքան թքես անամոթի երեսին, իր համար անձրև է թվալու։ Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչև այսօր։ Առայժմ այսքանը…»
Շիրակի թեմի առաջնորդը շնորհավորել է նաև գյումրեցիներին՝ Գյումրու օրվա առիթով․
«Սիրելի գյումրեցիներ, հարազատներ,
Շնորհավորում եմ մեր քաղաքի օրվա առիթով և շնորհակալ եմ զորակցության և սատարումի համար:
Մաղթում եմ, որ այսօր լավ ուրախանաք, և ժպիտն անպակաս լինի ձեր գեղեցիկ դեմքերից: Այդ ժպիտը ավելացնել եմ փորձել վերջին 26 տարիներին, և այսօր ձեր ցնծությունը լավագույն նվերը կլինի ինձ՝ բանտի պատերից ներս, որտեղ Աստված ինձ հետ է միշտ…
Օրհնությամբ՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան
100-րդ օր իմ բանտարկության»։