Թրամփը հաստատել է հոկտեմբերին Զելենսկիի հետ հանդիպելու իր մտադրությունը
- Armen Sukiasyan
- 1 day ago
- 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Վլադիմիր Զելենսկիին Սպիտակ տանը հյուրընկալելու իր մտադրությունը հոկտեմբերի 17-ին։ Նա այդ մասին հայտարարել է հոկտեմբերի 13-ին՝ Շարմ էլ Շեյխից Վաշինգտոն թռչող իր ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։
Թրամփը դրական պատասխանեց այն հարցին, թե արդյոք մտադիր է հանդիպել Զելենսկու հետ հոկտեմբերի 17-ին։ «Կարծում եմ՝ այո», - ընդգծեց Սպիտակ տան ղեկավարը՝ առանց որևէ մանրամասնություն հայտնելու։ Նա նաև հրաժարվեց պատասխանել Ուկրաինային ամերիկյան «Տոմահավկ» հրթիռներ մատակարարելու հնարավորության վերաբերյալ հարցին։