top of page

«Ես ու Պուտինը կհանդիպենք»․ Թրամփ

  • Oct 16, 2025
  • 1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտով նորից երկկողմ հանդիպում կանցկացնեն։  Այդ մասին Թրամփն է հայտարարել՝  Պուտինի հետ այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո։

 «Զրույցի ավարտին մենք համաձայնության եկանք, որ հաջորդ շաբաթ կայանա բարձր մակարդակի խորհրդականների հանդիպումը։ Իսկ ես ու նախագահ Պուտինը կհանդիպենք ավելի ուշ՝ համաձայնեցված վայրում՝ Բուդապեշտում․ Հունգարիա»,- մասնավորապես, հայտարարել է Թրամփը։

 
 
1/3406
bottom of page