Մբապեն գրառում է կատարել Էլ Կլասիկոյից առաջ
- Armen Sukiasyan
- 5 hours ago
- 1 min read

Կիրակի՝ հոկտեմբերի 26-ին, Մադրիդի «Ռեալը» տանը կընդունի «Բարսելոնային»։ Երկու թիմերն էլ բարձր տրամադրությամբ են մոտենում ընթացիկ մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոյին»՝ Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակներից հետո։
Լիգայի փուլի երրորդ տուրում «կապտանռնագույնները» 6:1 հաշվով ջախջախեցին հունական «Օլիմպիակոսին», իսկ «սերուցքայինները» 1:0 հաշվով առավելության հասան Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ։
«Մենք ճիշտ ճանապարհին ենք։ Եկեք շարունակենք այսպես։ Հիմա մեզ սպասում է «Էլ Կլասիկոն»։ Կհանդիպենք, մադրիդիստներ»,- «Յուվենտուսի» դեմ խաղից կարճ ժամանակ անց սոցիալական ցանցերում գրել է «Ռեալի» աստղային հարձակվող Կիլիան Մբապեն։
Մադրիդյան գրանդը այս պահին 24 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Բարսելոնան»՝ 22 միավորով երկրորդն է։