top of page

Նրանք` ովքեր էթնիկ հայ են, բայց չունեն ՀՀ քաղաքացիություն, Սփյուռք են․ Նիկոլ Փաշինյան

Jan 25, 2025
1 min read

Նրանք` ովքեր էթնիկ հայ են, բայց չունեն ՀՀ քաղաքացիություն, Սփյուռք են։ Այս մասին Շվեյցարիայի հայության մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրական Հայաստանի տեսանկյունից սփյուռքահայը հայ ազգի մասն է։ Հայ ազգի բազմաթիվ ներկայացուցիչներ կան ՀՀ-ում և հայ ազգի բազմաթիվ ներկայացուցիչներ կան ՀՀ-ից դուրս։ Նրանք՝ ովքեր էթնիկ հայ են, բայց չունեն ՀՀ քաղաքացիություն, Սփյուռք են։ Նրանք՝ ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն, իրենք Սփյուռք չեն։  Իմ կարծիքով, միջնաժամկետում և երկարաժամկետում ազգությունն ու քաղաքացիությունն ավելի շատ են իրար հետ կապվելու։

Սփյուռքից ավելի մեծ արտագաղթ կա ու միշտ եղել է, քան՝ ՀՀ–ից։ Սփյուռքից արտագաղթն այն է, երբ որ մարդը, լինելով ծագումով հայ, հայերեն չի խոսում, հայերեն չի կարդում, հայերեն ավանդույթով չի ապրում, դա արտագաղթ է, և մի իքս պահի, թեկուզ ազգանունը պահպանվում է, բայց ինքն իրեն չի ասոցացնում հայ ազգի հետ, դա արտագաղթն է։ ՀՀ-ից երբեք ավելի մեծ արտագաղթ չի  եղել, քան հենց այսօր այդ արտագաղթը կա Սփյուռքից։ Մենք այսօր Սփյուռքը կորցնում ենք, և Սփյուռքը փրկելու միակ տարբերակը ՀՀ-ն է, և մարդու ասոցացումը ՀՀ-ի հետ՝ որպես հայրենիքի, հակառակ դեպքում՝ մենք Սփյուռք չենք ունենա»,- ասել է Փաշինյանը։

 
 
1/3798
bottom of page