Ինչ է քննարկվել․ նոր տեղեկություններ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից
Jul 10, 2025
1 min read

Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջին ոչ պաշտոնական տեղեկություններն են հայտնի դարձել։Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպումն անցել է «կառուցողական մթնոլորտում»։
Նշվում է, որ լուրջ և բովանդակալից քննարկումներ են ծավալվել սահմանների սահմանազատման, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացաման, խաղաղության պայմանագրի ստորագրման և այլ հարցեր շուրջ։
Փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել շարունակել շփումներն ու բանակցությունները՝ ինչպես տարբեր աշխատանքային խմբերի, այնպես էլ ավելի բարձր մակարդակով։




















