top of page

Արմավիրում «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջվել

Mar 19, 2025
1 min read

Այսօր՝ մարտի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, ժամը 01:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Վազգեն Կ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Աղավնատուն վարչական բնակավայրի տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված վիճակում հայտնվել ծառի մոտ: 

Վթարի հետևանքով Վազգեն Կ.-ն, նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ 38-ամյա Կարեն Վ.-ն և 16-ամյա Հովհաննես Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ճանապարհին Կարեն Վ.-ն գիտակցության չգալով մահացել է, իսկ Հովհաննես Վ.-ն «էջմիածին» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:  Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:  Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

 
 
1/3798
bottom of page